Կարևոր իրադարձություններ

Այսօր ոստիկանի մասնագիտական տոնն է

16 Ապրիլ, 2019 11:12
Այսօր ոստիկանի մասնագիտական տոնն է

Այսօր ոստիկանի մասնագիտական տոնն է:

Shabat.am-ի թղթակիցը հայտնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանմանը:

Միջոցառմանը ներկա են ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը, ԱԻ նախարարը, Գլխավոր դատախազը, ԱԱԽ քարտուղարը, ՀՀ փոխվարչապետերը և այլոք:

Ոստիկանության նվագախումբը  օրվա խորհրդով  հնչեցնում է ոստիկանության հիմնը:

Ոստիկանության մի շարք ծառայողներ Վալերիյ Օսիպյանի որոշմամբ արժանացան պարգևավճարների բարեխիղճ ծառայության համար։

Շաբաթ լրատվականը շնորհավորում է ՀՀ ոստիկանության օրվա առթիվ և մաղթում բարի ծառայություն:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանությունը նշում է իր 101-ամյակը:

Լուսանկարները՝ Shabat.am

 

Լրահոս

Դիտել ավելին