Կարևոր իրադարձություններ

Իրանն ինքն է արգելելու ցեմենտի արտահանումը Հայաստան. «Ժամանակ»

16 Ապրիլ, 2019 09:58
 Իրանն ինքն է արգելելու ցեմենտի արտահանումը Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանությունները արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:

Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե՞ ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին