Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած». «168 ժամ»

16 Ապրիլ, 2019 09:54
ԱԺ աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում լարված իրավիճակ է: Աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած»՝ կրճատումների նոր փուլ է սկսվել:

Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը բոլորովին վերջերս աշխատանքից հեռացրել է սպասարկող անձնակազմի 3 աշխատակցի, որոնք, մեր տեղեկություններով, որևէ զանցանք կամ հանցանք չէին գործել, բարեխիղճ իրականացրել էին իրենց պարտականությունները:

Ընդ որում՝ հեռացման պատճառը օպտիմալացումը կամ տվյալ հաստիքների ոչ նպատակային լինելը չէ, որովհետև միաժամանակ ԱԺ կայքում հայտարարություն է տեղադրվել այդ թափուր հաստիքների մասին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի գլխավոր էներգետիկ (քաղաքացիական աշխատանք կատարող), նույն բաժնի 2 տեխնիկական օպերատոր (տեխնիկական սպասարկում իրականացնող):

Ընդ որում՝ սպասարկող անձնակազմից շատերին հիմնավոր ու անհիմն զգուշացումներ և նկատողություններ են արվում: Դրանով, կարծես, հող է նախապատրաստվում նոր կրճատումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին