Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Միհրան Պողոսյանի գործից «Ժողովուրդ»

16 Ապրիլ, 2019 09:32
 Մանրամասներ Միհրան Պողոսյանի գործից «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դրվագներից մեկն էլ վերաբերում է ԴԱՀԿ-ի համար հենց Մ. Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից շուկայականից ավելի բարձր գնով BYD մեքենաներ գնելու փաստին: Ի դեպ, այս թեմային դեռ 2013թ. մի քանի անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը, բայց այն ժամանակ ՀՀԿ իշխանությունները` հանձին արդարադատության նախկին նախարար, այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, փորձում էին արդարացնել կատարվածը:

Ի դեպ, Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Ու այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին