Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս ջրի երես ելան Գարեգին Բ կաթողիկոսի հակահեղափոխական գործողությունները. «Շաբաթ»

16 Ապրիլ, 2019 09:21
Ինչպե՞ս ջրի երես ելան Գարեգին Բ կաթողիկոսի հակահեղափոխական գործողությունները. «Շաբաթ»

«Շաբաթ» օրաթերթին հայտնի դարձան նոր մանրամասներ տրանսգենդերի դեմ Ազգային ժողով եկած հոգևորականի պատմության վերաբերյալ:

Պարզվում է՝ տեր Ղազարն ԱԺ էր եկել ոչ ինքնագլուխ և ստացել էր իր վերադասների հավանությունը:

Եկեղեցական շրջանակներում վաղուց գաղտնիք չէ, որ Գարեգին Բ-ն հատուկ ատելությամբ է լցված միասեռականության հանդեպ և պատրաստ է ներել ցանկացած մեղք և ոճիր, միայն ոչ այդ արատը, որ անձնական կամ այլ պատճառներով համարում է մեծագույնը մարդկային բոլոր մեղքերից: Գարեգին Բ-ն այս և այլ թեմաներով իր քաղաքական ազդեցությունները ապահովելու համար հաճախ է օգտագործել քահանաներին կամ եկեղեցու հետ սերտ առնչություն ունեցող Խաչիկ ստամբուլցյանանման աշխարհականների:

Հին Հայաստանում նա այդպիսի մարդկանց ուղարկում էր կռվի «առաջին գիծ», և այդ եկեղեցական ֆանատիկոսներն անում էին իրենց հանձնարարականը,  ու Գարեգին Բ-ն իր ուզածին հասնելուց հետո հետ էր քաշում իր «մատյան գնդերը»:

Տրանսգենդերի հայտնի ելույթից հետո Գարեգին Բ-ն նորից փորձեց աշխատեցնել իր հին մեթոդները, բայց այս անգամ ուղղորդված քահանան չափերն անցավ, և փոխարենը հարձակվի Արարատ Միրզոյանի ու քաղաքականապես ավելի անվնաս գործիչների վրա, հրապարակավ սկսեց հաթաթա տալ Նիկոլ Փաշինյանին:

Պատահական չէր, որ հենց տեսախցիկների ներկայությամբ Ալեն Սիմոնյանը հատուկ հարցրեց ագրեսիվ քահանային, թե ով է նրան ուղղորդում:    

Այս միջադեպից հետո աշխարհիկ իշխանություններն, ըստ մեր աղբյուրների, կոնկրետ մեսիջ են ուղարկել Գարեգին Բ-ին, որ իր տակից խաղերը բացահայտված են և որ նույնիսկ կասկած կա, թե Գարեգին Բ-ն իր այդ ակցիաներով փորձել է ռևանշիստ նախկինների ջրաղացին ջուր լցնել:

Նման կասկածները հիմնավորվել են նրանով, որ տեր Ղազարի կողքին են եղել նախկինների մարդիկ իրենց առաջնորդող Վահագն Չախալյանի հետ, ով վերջին շրջանում ակնհայտորեն համագործակցում է Քոչարյան-Սարգսյան տանդեմի հետ:

Իր գահը կորցնելու մազից կախված կաթողիկոսին բացատրել են, որ տպավորություն է՝ նա միայն արտաքուստ է խաղում, թե իբր աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը, իսկ իրականում կարոտում է Սերժ Սարգսյանի ժամանակները և տակից ամեն բան անում է, որ հին իշխանությունները հետ գան:

Իր խաղերի մեջ բռնված Գարեգին Բ-ին օգնության է հասել Նավասարդ Կճոյանը, ով հիշեցրել է փիլոնազրկման հին եկեղեցական ավանդույթը և դրանով իսկ փրկել իր վերադասին հեղափոխական ցասումից ու գահընկեցումից:

Այսպիսով Գարեգին Բ-ն որպես քավության նոխազ հանձնել է իր կողմից ուղարկված զինվորին և առժամանակ մոռացել իր հոգևոր ու սուրբ պայքարն ընդդեմ արևմտյան այլասերության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին