Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

ՌԴ իշխանությունները չեն հանձնի Միհրան Պողոսյանին. «Իրատես»

16 Ապրիլ, 2019 08:49
ՌԴ իշխանությունները չեն հանձնի Միհրան Պողոսյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան Պողոսյանին բերման ենթարկելու համար: Վերջինս Մոսկվայում է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները չեն հանձնի նրան, ինչպես եղավ մարտի 1-ի գործով քննչականի նախկին պետ Վահագն Հարությունյանի դեպքում:

Բանն այն է, որ ռուսական իշխանությունները (նրանց իսկ գնահատականներով` Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից հետո) հայաստանյան ընտրովի արդարադատության նկատմամբ վստահություն չունեն: Դա էր պատճառը, որ նախօրեին ԴԱՀԿ-ի նախկին պետը իր գրասենյակի միջոցով հայտարարեց. «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունն առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ… Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին