Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը նոր գրասենյակ է սարքում ՀՀԿ-ի համար. ինչու՞ է նա համաձայնել. «Շաբաթ»

16 Ապրիլ, 2019 08:20
Սամվել Ալեքսանյանը նոր գրասենյակ է սարքում ՀՀԿ-ի համար.  ինչու՞ է նա համաձայնել. «Շաբաթ»

«Շաբաթ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորում է Երևանում ՀՀԿ-ի նոր գրասենյակի շինարարությունը։ «Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեպի նախկիններն արվող այդ ռևերանսը հեշտ չի տրվել հայտնի մեծահարուստին։

Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ առաջնորդից նման խնդրանք ստանալուց հետո շտապել է այդ հարցով «ճշտվել» նոր իշխանությունների հետ։ Կառավարությունից նրան հայտնել են, որ նախկինների համար արվող այդ բարեգործությունը շատ բացասաբար կդիտվի, սակայն բոլորի հետ քաղցրությամբ հարցերը կարգավորող նախկին օլիգարխն ասել է, որ սա զուտ բարոյական հարց է, և ընդհանրապես քաղաքական ենթատքեստ պետք չէ փնտրել այստեղ։ Նա բացատրել է, որ տասից ավելի տարիներ որպես ղեկավար է ընդունել Սերժ Սարգսյանին, և հիմա նախկին շեֆին այդ մի փոքր խնդրանքում մերժելը ճիշտ չի լինի։

Ի վերջո Ալեքսանյանին հաջողվել է այնպես անել, որ հա՛մ գայլերը կուշտ մնան, հա՛մ ոչխարները ողջ մնան։ Հիմա արդեն հանգիստ խղճով և իշխանության «դոբրիով» նա տալիս է իր ճիտին պարտքը և այս մի լավությունն էլ ՀՀԿ-ի համար անելով՝ այլևս որևէ կերպ չի աջակցի նախկիններին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին