Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում

15 Ապրիլ, 2019 23:24
Կրակոցներ Երևանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ:

shamshyan.com-ն է գրում այս մասին և նշում, որ նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:

Ըստ աղբյուրի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Քիչ առաջ  հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին