Կարևոր իրադարձություններ

Ես վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանը որևէ լեգիտիմ իրավունք ունի այս իշխանությանը քննադատելու

15 Ապրիլ, 2019 20:14
Ես վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանը որևէ լեգիտիմ իրավունք ունի այս իշխանությանը քննադատելու

ԼՈւՐԵՐ.com-ը գրում է

«Սերժ Սարգսյանը խոսելու թեմաներ, անշուշտ, ունի: Իհարկե, դրանց առաջնահերթությունն ինքը պետք է որոշի, բայց որ ժամանակը կգա և ինքը կխոսի, կարծում եմ, տրամաբանական է: Լևոն Տեր -Պետրոսյանն էլ երկար ժամանակ չէր խոսում, Ռոբերտ Քոչարյանն էլ, և դա բնական պրոցես է: Հատկապես Սերժ Սարգսյանի դեպքում դա բնական է, որովհետև նա քաղաքական ասպարեզից դուրս եկավ շատ դրամատիկ և հետաքրքիր քաղաքական պրոցեսների հետևանքով»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը կխոսի կոնկրետ պահի և շուտով:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ունեցած լսարանին՝ պատգամավորը նշեց, որ բոլորին է հետաքրքիր լինելու նրա ասելիքը. «Բոլորիս է հետաքրքիր, թե այդքան ժամանակ անց որն է լինելու Սերժ Սարգսյանի ասելիքը, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ինքն ունի իր այն մոտավոր 4.5% լսարանը, որոնք ՀՀԿ-ին ձայն էին տվել»,-ասաց Գայանե Աբրահամյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին