Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացվելու հնարավորությունը

15 Ապրիլ, 2019 19:27
Նիկոլ Փաշինյանը բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացվելու հնարավորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն կարող է քաղաքականացվել:Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Առաջին խնդիրը, որ ես նաև աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, դա այն է, որ «Երկրապահ կամավորականների միություն»-ը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես պետք է չներքաշվի: ԵԿՄ-ն խնդիր սկսել է ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու և երկարացնելու համար: Մենք որևէ զարտուղի աջակցության կարիք չունենք: Մենք կռիվ չենք տալու, իշխանություն պահելու հարց չենք լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են միության անդամները:

Ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին