Կարևոր իրադարձություններ

Իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

15 Ապրիլ, 2019 15:20
Իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինտիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին:

Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա հասցեագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսկերպ Հայիմ Իզեմանն իր «լիակատար համերաշխության խոսքն է ուղղում հայ ժողովրդին՝ 1915 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ»:

Նամակում մասնավորապես նշված է.

«Շալոմ: 1915 թվականի ապրիլի 24-ի հիշատակումից առաջ, որպես Ֆրանսիայի և Իսրայելի քաղաքացի, մեծ պատիվ ունեմ դիմելու Ձեզ: Այս նամակը ոչ մի այլ նպատակ չունի, քան իմ լիակատար համերաշխության խոսքը հայտնելը և պատմելը, որ Իսրայելի մեր ժողովուրդը՝ հնագույն հոգևոր ավանդույթներ ունեցող ազգը, կարծում է, որ հայերի պատմական հիշողությունը նաև մերն է:

Իմ խիղճը ցնցված է և հանգիստ չունի Հայոց ցեղասպանությամբ: Մեր քաղաքական լիդերների կողմից չճանաչելը այն ցեղասպանությունը, որը 1915 թվականին խլել է 1.5 միլիոն անմեղ կանանց, տղամարդկանց, երեխաների կյանք, հակասում է սիրո և սրտակցության մեր համընդհանուր տեսլականին: Ունենալով նման պատմություններ, երբ երկու ժողովուրդներն էլ պայքարել են նվաստացումների և մահվան դեմ, բնական կլիներ, եթե մենք առաջինը ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը: Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել այդ անարդարությունը և որքան հնարավոր է շուտ», -ասված է նամակում:

Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նա հույս է հայտնել, որ մի օր ՀՀ վարչապետին առիթ կունենան ընդունել Երուսաղեմում:

«Թող բարեկամության և համերաշխության թելերը միացնեն մեր երկու ժողովուրդներին»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին