Կարևոր իրադարձություններ

«Ձեր կողքին չկա՞ն Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ»

15 Ապրիլ, 2019 10:19
Հեղինակ՝ Գևորգ Պետրոսյան
«Ձեր կողքին չկա՞ն Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Արարատյան ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպին:

Նա, ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին,

Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը եւ, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ եւ կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ:

Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում Դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետեւաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից:

Բա ո՞ւր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ :

Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, եւ նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից:

Որ լավ ծանրութեթեւ անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք եւ՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), եւ՚ ցրել Ձեր հասցեին ձեւավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման»:

 

Լրահոս

Դիտել ավելին