Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Կոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ

14 Ապրիլ, 2019 15:27
Կոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` խարդախության յուրօրինակ դեպք է գրանցվել Կոտայքում. Երիտասարդ կինը սոցցանցում կեղծել է իր տվյալները, հանդես եկել որպես տղամարդ, ամուսնանալու խոստում տվել ու գումար հափշտակել:  Քրեական գործի տվյալների համաձայն`խարդախ կնոջ «թակարդն» է ընկել Արամուսի մի բնակչուհի, ում հետ կեղծ տղամարդն սկսել է հաղորդակցվել «Համադասարանցիներ» սոցցանցում, ուղարկել հաղորդագրություններ: Տարիների ընթացքում շահել է նրա վստահությունը, խոստացել ամուսնանալ ու տարբեր պատրվակներով գումար պահանջել: Ընդհանուր առմամբ` դյուրահավատ կնոջից կարողացել է հափշտակել  7 մլն դրամ: Ի վերջը կեղծիքը բացահայտվել է: Իրավապահներին հաջողվել է պարզել սոցցանցում «Արտեմ Ադամյան» անվան տակ հանդես եկող իրական անձին` Կոտայքի բնակչուհու ինքնությունը ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասին 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին