Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ ղեկավարը՝ ԵԱՏՄ երկրներում դոլարից հեռանալու պատճառների մասին

14 Ապրիլ, 2019 14:38
ՌԴ ԱԳ ղեկավարը՝  ԵԱՏՄ երկրներում դոլարից հեռանալու պատճառների մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը բացատրել է հաշիվներում դոլարից հեռանալու Եվրասիական տնտեսական միության երկրների ձգտումը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի ապադոլարացումը կապված է իր արժույթի ԱՄՆ չարաշահման ռիսկերի հետ: Փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: 

Սերգեյ Լավրովն ասել է, որ  աստիճանաբար հեռանում են դոլարից, քանի որ դա մեծ ռիսկեր է պարունակում: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի  Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը 2020-2021 թվականներին ԵԱՏՄ-ում հնարավոր համարեց միասնական թվային արժույթի ստեղծումը: Միության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղըզստանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին