Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետը կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի աշխատակազմին

14 Ապրիլ, 2019 14:17
Լոռու մարզպետը կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի աշխատակազմին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի բոլոր 138 աշխատակիցներին:  Ապրիլի 12-ի թիվ 132 կարգադրության մեջ մարզպետը ղեկավարվել է  աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով. «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետին, մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալին, վարչության պետերին և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին»: Մարզպետի կարգադրությամբ պարգեւատրվել են խորհրդականները, օգնականներն ու վարչության պետերը: Այս մասին գրում է armtimes.com-ը 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պարգեւատրվել են ոչ միայն ինքն ու մարզպետարանի ղեկավար կազմը, այլ բոլոր աշխատակիցները. «Բոլորն են պարգեւատրվել, համացանցում տարածվում է միայն մարզպետի որոշումը, բայց աշխատակազմի քարտուղարի որոշում էլ կա, որով մյուս աշխատակիցներն են պարգեւատրվել»,-ասաց Ղուկասյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին