Կարևոր իրադարձություններ

Ներողությամբ խնդիր չի լուծվում, մարդիկ աղբից ազատվել են ուզում. Իզաբելլա Աբգարյան

14 Ապրիլ, 2019 12:45
Հեղինակ՝ Իզաբելլա Աբգարյան
Ներողությամբ խնդիր չի լուծվում, մարդիկ աղբից ազատվել են ուզում. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկը ջիջիլ ա գցում, թե աղբավերամշակող գործարանի հետ պայմանագիրը գրպանում էր, բայց որ իրան չընտրեցիր, ժողովուրդ, առըհա քեզ, այ էտենց աղբի մեջ նստի:
Մի կողմ դնենք, որ գլխավոր խնդիրը աղբատար մեքենաների քչությունն ա, ոչ թե վերամշակման խնդիրը:
Մի կողմ դնենք նաև, թե ով էր խելքը հացի հետ կերել, որ պայմանագիր ստորագրեր՝ չունենալով վերամշակման ենթակա աղբի հստակ քանակ, իսկ դա միայն պետական կառույցը կարող էր տրամադրել, որը և պայմանագիր ա կնքում աղբահանության օպերատորի հետ:
Մարդկանց այս նեղ պահին «երեսով տալը» տգեղ ա:

Մյուսը բողոքում ա, որ ծառատունկի տեղն իրենց սխալ են ասել, կամ էլ տնկելու փոխարեն էտել են առաջարկել… Կարծես, իրենց ընտրածներին դա շատ ա հուզում ու դրա պատասխանն են սպասում…

Սանիտեկը ներողություն ա խնդրում: Ավելի վաղ ներողություն էր խնդրել նաև քաղաքապետարանը: Բայց ներողությամբ խնդիր չի լուծվում, մարդիկ աղբից ազատվել են ուզում:
Իսկ դա հնարավոր է, երբ աղբատար մեքենաները ժամանեն Երևան:

Գիտեք, որ մրցույթ էր հայտարարված, հաղթող կար, բայց մրցույթի արդյունքները վիճարկվում են: Այլապես այսօր արդեն մեքենաները, որոնք Երևանին էին պատկանելու, կանեին իրենց գործը:
Ի՞նչ անես, եթե պետական գնումների մեքենան կրիայից դանդաղ է և անկանխատեսելի արդյունքներով:

Եթե տենդերով չգնես, կոռուպցիայի մասին կսկսեն խոսել, տենդերի «խերն» էլ սա է…
Մնում է սպասել վեճի ավարտին, որ մեքենաները գան: Իսկ մինչ այդ, վարչական շրջանները անցել են ճգնաժամային կառավարման: Քաղաքացիները երբ հայտնում են աղբի կուտակման մասին, պիտի հասցեով հայտնեն՝ զանգելով թեժ գիծ, ուղարկելով քաղաքապետարանի կամ վարչական շրջանների էջերին: Պարզապես աղբ նկարելը՝ առանց հասցեի ու հասցեատիրոջ, անիմաստ է:
Բոլորն էլ գիտեն, որ վիճակը վատ, շատ վատ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին