Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը ի՞նչ է խոսում գյուղապետերի հետ, որ նրանք հրաժարական են տալիս. Միքայել Նահապետյան

14 Ապրիլ, 2019 10:29
Հեղինակ՝ Միքայել Նահապետյան
Դավիթ Սանասարյանը ի՞նչ է խոսում գյուղապետերի հետ, որ նրանք հրաժարական են տալիս. Միքայել Նահապետյան

ՔՈ ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ինձ խիստ հետաքրքիր է թե մեր լավ ընկեր Դավիթ Սանասարյանը ի՞նչ է խոսում գյուղապետերի հետ, որ նրանք հրաժարական են տալիս։ 

Եղբա՛յր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունեք` կամ օրենքով հետկանչի մեխանիզմ ամրագրեք, կամ էս գլխից նոթատետր պահեք, որ հետո ամենայն մանրամասնությամբ ստիպված եք լինելու գրել թե էդ ո՞ր լիազորության շրջանակներում էիք «զրուցում»։ 

ՏԻՄ-ը սահմանադրական ինստիտուտ է, Ազգային ժողովի պես առաջնային մանդատով ինստիտուտ ու Ազգային ժողովի նշանակած վարչապետի նշանակած պաշտոնյան չի կարող էդպես ազատ «զրուցել» ՏԻՄ-ի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին