Կարևոր իրադարձություններ

Զարթոնքի գյուղապետը հրաժարական տվեց

13 Ապրիլ, 2019 21:46
Զարթոնքի գյուղապետը հրաժարական տվեց

Արմավիրի մարզի Զարթանք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել:

Տեղեկությունը հաստատում են գյուղի բնակիչները։

Գյուղացիները տոնում են իրենց հաղթանակը, սակայն փողոցներում հավաքված գյուղացիների թիվը գնալով նվազում է։

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնք իղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այսօր առավոտից համայնքում կրկին լարված վիճակ էր: Վաղ առավոտից գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին