Կարևոր իրադարձություններ

Թրքաբարո թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է. Նաիրա Զոհրաբյան

13 Ապրիլ, 2019 20:45
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Թրքաբարո թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է. Նաիրա Զոհրաբյան

1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած եւ երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Էրդողանի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել է Իտալիայի պատգամավորների պալատին՝ Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունման համար:

Թրքաբարո թափթփուկը Իտալիայի խորհրդարանականների որոշումը համարել է պոպուլիզմ եւ հայտարարել է, որ ինքը ՝ որպես Թուրքիայում ապրող ազգությամբ հայ եւ Թուրքիայի քաղաքացի, դեմ է նման որոշումներին: Ժամանակին, երբ որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ես, գուցեեւ ցենզուրայից դուրս, իր տեսակին խիստ բնորոշիչ բառ ասեցի այս կենդանուն, իմ հարցը Թուրքիայի պատվիրակության կողմից հասցվեց մինչեւ էթիկայի հանձնաժողով, որ ես անարգել եմ թուրքական պատվիրակության հայ անդամին:

Հիմա մեկ անգամ եւս վերահաստատում եմ իմ այն բառերը, որ ԵԽ դահլիճում ասել եմ Մարգար Եսայան թափթփուկին, եւ կոչ եմ անում Թուրքիայի հայ համայնքին անհապաղ եւ հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման կենդանիները իրավունք չունենան խոսելու Թուրքիայի հայ համայնքի անունից:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Մարգար Եսայանը 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած եւ թուրք իշխանություններին հանձնած հայ դավաճան Վահէ Իհսանի (Եսայանի) ժառանգներից է»:

 

Լրահոս

Դիտել ավելին