Կարևոր իրադարձություններ

Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն

13 Ապրիլ, 2019 20:17
Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն

Արցախում նախատեսված փառատոնի կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը վառ, գունեղ ու հիշարժան է լինելու։

Արցախում կթխեն աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը, որը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ամենամյա փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմը Արցախում» նախաձեռնության առաջնորդ Սամվել Միրզախանյանը։

Միջոցառումը կկայանա «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակում անցկացվող ժենգյալի հացի երկրորդ փառատոնի ժամանակ։ Այս տարվա փառատոնը կկազմակերպվի մայիսի 11-ին Հաթերք գյուղում։

«Ռեկորդային ժենգյալով հացը, որի երկարությունը կլինի 2 մետր 90 սանտիմետր, կպատրաստեն փորձառու խոհարարները։ Նման բան դեռ չի եղել, այդ պատճառով մեր ժենգյալով հացը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունի։ Դրա համար նույնիսկ հատուկ սպասք է պատրաստվել»,- ասաց Միրզախանյանը։

Կազմակերպիչներն ակնկալում են, որ փառատոնին 15 հազար մարդ կայցելի։ Ակտիվ հանգստի սիրահարների համար ջիփ-տուրեր կկազմակերպվեն։

Միրզախանյանն ընդգծեց, որ Երևանից Հաթերք և հակառակ ուղղությամբ հատուկ տրանսպորտ կգործի։ Փառատոնը կմեկնարկի առավոտյան ժամը 12։00-ին։

Նա ընդգծեց, որ միությունն ունի փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու բոլոր հնարավորությունները։ Սա մեծ քայլ կլինի հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

Հաթերք համայնքն ունի 2500 բնակիչ, երկու մանկապարտեզ, գյուղում երկու հյուրատուն է գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին