Կարևոր իրադարձություններ

Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք. Արտակ Բեգլարյան

13 Ապրիլ, 2019 19:39
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ողջունել է Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք մենք, հատկապես՝ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները: Մեր բոլոր միջազգային շփումների ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը, փնտրում ենք նոր հնարավորություններ, սակայն լուրջ և համակարգային արդյունքներ դեռևս չկան:

Հուսամ՝ ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այդ օրակարգի գործնական առաջմղման հարցում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շոշափելի արդյունքներ ունենալու համար:

Ես պատրաստ եմ բոլորի հետ առավելագույնս համագործակցել այս ուղղությամբ, որովհետև քաղաքացիական հասարակության և պետական մարմինների կարողությունների տևական զարգացումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար»,-ասված է գրառման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին