Կարևոր իրադարձություններ

Առանձակի դաժանությամբ սպանություն Արմավիրի մարզում

13 Ապրիլ, 2019 19:17
Առանձակի դաժանությամբ սպանություն Արմավիրի մարզում

Այսօր՝ ապրիլի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորութմաբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին