Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

13 Ապրիլ, 2019 18:13
Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ ապրիլի 13-ին, +87 կգ քաշայինների պայքարի երկամարտում նա գրանցեց 240 կգ արդյունք՝ 20 կգ-ով զիջելով բրոնզեմեդալակրին: Պոկում վարժությունն ավարտեց 105, հրումը՝ 135 կգ-ով:

Եվրոպայի առաջնություններում 8-րդ անգամ չեմպիոն դարձավ ռուս Տատյանա Կաշիրինան, որն անհասանելի է մրցակիցների համար: Աշխարհի 5-ակի չեմպիոնը երկամարտում գրանցեց 331 կգ: Արծաթեմեդալակիր դարձավ ուկրաինացի Անաստասիա Լիսենկոն (268 կգ): Բրոնզե մեդալը նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմփբլը (260):

 

 

Լրահոս

Դիտել ավելին