Կարևոր իրադարձություններ

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն

13 Ապրիլ, 2019 17:24
Արցախցի մարզիկը  դարձել է Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Եվրոպայի ու Կիպրոսի ֆեդերացիաների համատեղ աջակցությամբ ապրիլի 11-14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia» մարզապալատում անց են կացվում Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններ, որտեղ արցախցի մարզիկ Արսեն Կարապետյանը 75 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ և ՀՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը՝ տեղեկացնելով, որ առաջնությանը մասնակցում են 21 երկրների մարզիկներ: Նշենք, որ մրցաշարին Հայաստանից մասնակցում է 20 մարզիկ:


 

Լրահոս

Դիտել ավելին