Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել

13 Ապրիլ, 2019 16:45
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել

Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի նախագահի հրամանագրին: Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Գարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)  տեսակետը: Մարգար Եսայանը իր խոսքում Հայոց ցեղասպանությունը չի որակել որպես ցեղասպանություն, այլ այն անվանել է որպես «աքսոր»: Ինչպես Թուրքիայի պաշտոնական պետական դիրքորոշումն է: Պատգամավորը ասել է, որ խստորեն դատապարտում է նման բանաձևերի ընդունումը: Եսայանը պնդել է` երբ գալիս է ապրիլը բացվում է նաև բանաձևերի ընդունման ժամանակաշրջանը: Ըստ նրա` այս թեման պետք է քննարկվի և վեր հանվի փաստաթղթերի օգնությամբ: Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am


 

Լրահոս

Դիտել ավելին