Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է.գյուղում վիճակը լարված է

13 Ապրիլ, 2019 15:18
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է.գյուղում վիճակը լարված է

Այս պահին Զարթոնք գյուղում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:Սանասարյանը բնակիչներին հորդորեց չգնալ ծայրահեղ քայլերի և թողնել, որպեսզի համապատասխան մարմիններն անեն իրենց գործը։

«Մենք տարբեր չարաշահումներ ենք հայտնաբերել, դրանք փոխանցվելու են Դատախազություն, որը մեր ֆունկցիան է, դա մենք իրականացրել ենք։ Մենք մամուլից տեղեկացանք, որ գյուղում միջադեպ է եղել, վստահ եղեք, որ ոստիկանությունն ակտիվ է, կապի մեջ ենք։ Այս խնդրին հավելյալ ուշադրություն է դարձվում, այնպես չէ, որ մատնված է անուշադրության։ Դուք գրեցիք, ձեր պահանջով մենք եկանք ուսումնասիրություն արեցինք, հիմա գործընթացն իր հունով գնում է, ոստիկանությունից չպետք է պահանջեք գյուղապետի հրաժարականը, մեզանից չպետք է պահանջեք ոստիկանության գործը. ամեն մարմին իր գործն իրականացնում է.-ասաց Սանասարայնը։

Բնակիչներից մեկը Դավիթ Սանսարյանին հորդորեց քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ժամանակահատվածում դադարեցվեն գյուղապետի լիազորությունները, սակայն Դ. Սանասարյանը պատասխանեց, որ նման բան իրենք չեն անի, քանի որ գյուղապետն ամեն ինչ տեսնում է և հասկանում։

Անդրադառնալով համյանքում գրանցված չարաշահումներին,-Սանասարյանն ասաց.

« Մանրամասները չեմ կարող ասել, քանի որ բաներ կան, որոնք ենթադրում են գաղտնիություն, որոնցով պետք է զբաղվի Դատախազությունը, բայց որոշ խնդիրների մասին անպայման կտեղեկացնենք։ Բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն»,- եզրափակեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

«Մենք գյուղապետին հրաժարական չենք պարտադրելու, քանի որ պարտադրողը գյուղացիներն են, ոչ թե մենք։ Նրա հետ կխոսենք, կհասկանանք՝ ինչն ինչոց է»,- ասաց ՊՎԾ պետը։

Հիշեցնենք,որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր առավոտից լարված վիճակ է, գյուղացիները փակել են գյուղով անցնող երկաթգծի ճանապարհը և պահանջում են գյուղապետի ու դպրոցի տնօրենի հրաժարականը։ Բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, կան բերման ենթարկվածներ։

 

Լրահոս

Դիտել ավելին