Կարևոր իրադարձություններ

Կենդանիների հանդեպ բռնությունը կքրեականացվի

13 Ապրիլ, 2019 13:56
Կենդանիների հանդեպ բռնությունը կքրեականացվի

Econews.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է կենդանիների հանդեպ բռնությանը նշելով՝«Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը. Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի»:

Ըստ Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծ են դրել շրջանառության մեջ.

«Մինչև 2003 թվականը շրջանառության մեջ եղել է նման նախագիծ, բայց չգիտես ինչու հանվեց, դա տարան վարչական իրավախախտումների օրենսգիրք, որտեղ ծիծաղելի տուգանքներ էին նախատեսված: Մենք խորհրդակցելով կենդանիերի պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ, նախագիծը կազմեցինք, այն արդեն դրվել է շրջանառության մեջ: Ես հույս ունեմ, որ կառավարությունը կտա դրական եզրակացություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով նախատեսում են աշխատավարձի 300-ապատիկի չափով տուգանք, գումարած ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:

 

Լրահոս

Դիտել ավելին