Կարևոր իրադարձություններ

Զարթոնքում իրավիճակը լարված է. գյուղացիները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը

13 Ապրիլ, 2019 12:53
Զարթոնքում իրավիճակը լարված է. գյուղացիները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Ինչպես հայտնում է lurer.com-ը՝ հավաքվել են մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Նրանք փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը:

Նշվում է, որ գիշերը կրակոցներ են հնչել գյուղում:

Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղում արդեն մի քանի շաբաթ է՝ ցույցերը չեն դադարում։ Ցուցարարները գյուղապետին մեղադրում են մի շարք անօրինականությունների մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին