Կարևոր իրադարձություններ

Զավեշտ. Շաուրմայանոցը՝ արդյունաբերական ձեռնարկություն. «Ժամանակ»

13 Ապրիլ, 2019 11:55
Զավեշտ. Շաուրմայանոցը՝ արդյունաբերական ձեռնարկություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում, պարզվում է, հետաքրքիր ընկալում կա արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ։

Ուսումնասիրելով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը՝ քիմպրոմի և այլ ձեռնարկությունների կողքին հանդիպեցինք մի ընկերության՝ «Ցոլք» ՍՊԸ-ին, որն իրականում արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ «Ցոլք» ՍՊԸ-ն շաուրմայանոց է, և տարօրինակ է, թե ինչպես է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում։

Հետաքրքիր է՝ ԱՎԾ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսում ֆիքսվո՞ւմ է շաուրմաների վաճառքից գոյացվածը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին