Կարևոր իրադարձություններ

Ինչպես է Սամվել Բալասանյանը փորձում սիրաշահել իշխանությանը. «Ժողովուրդ»

13 Ապրիլ, 2019 11:49
Ինչպես է Սամվել Բալասանյանը փորձում սիրաշահել իշխանությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները պատրաստվում են առանձնակի շուքով նշել ընդամենը օրեր առաջ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված նոր տոնը՝ Քաղաքացու օրը: Օրենսդրության համաձայն` Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, այս տարի՝ ամսի 27-ին:

Եվ, ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նախարարներից շատերը, մարզպետները, խոշոր համայնքների ղեկավարներն արդեն լծվել են ակտիվ աշխատանքի: Պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են լինում. մարզպետները նախարարներին են ներկայացնում իրենց մարզի համայնքներում նախատեսվող միջոցառումները:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանին 1 մլն դրամ է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար: Նախահաշվի համաձայն` 500 հազար դրամ ծախսվելու է հրավառության, 250 հազար դրամ` հյուրասիրության, եւ նույնքան` արհեստների, արվեստների փառատոնի էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերի համար:

Գյումրու համար նման ծախսը, թերեւս, շատ մեծ է, եթե հաշվի առնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքն առաջինն է սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակով: Բայց, մյուս կողմից, Գյումրու իշխանությունների նման պահվածքը պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Գյումրի այցի ժամանակ բավականին կոշտ խոսքերով նախատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին քաղաքի փողոցների անմխիթար վիճակի համար: Ու հիմա քաղաքապետ Բալասանյանը ավագանիում իր ՀՀԿ-ական մեծամասնության հետ փորձում է այսկերպ սիրաշահել Փաշինյանի իշխանություններին` ցույց տալով, թե իրենք էլ են «սպիտակների դաշտից»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին