Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ռազմական հաղթանակի ձգտումն իր քաղաքականության հիմքում պահելու է այնքան, քանի դեռ պարտությունը չի փոխարինվել հաղթանակով. «Ժամանակ»

13 Ապրիլ, 2019 10:51
Ադրբեջանը ռազմական հաղթանակի ձգտումն իր քաղաքականության հիմքում պահելու է այնքան, քանի դեռ պարտությունը չի փոխարինվել հաղթանակով. «Ժամանակ»

«Ադրբեջանը իր անկախ պետականության սկզբնավորմանը ձեռնամուխ է եղել ռազմական պարտությամբ: Այսինքն՝ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել են հետխորհրդային անկախությունները, Ադրբեջանը, Արցախին պարտադրելով պատերազմ, ստացել է պարտություն:

Այդպիսով, ակնկալվող հաղթանակի փոխարեն, ադրբեջանական պետականությունն իր ձևավորման հիմքում ստացել է պարտությունը: Բնականաբար հասկանալի է, թե պարտությունն ինչպիսի ական է յուրաքանչյուր պետականության համար, այն էլ՝ ադրբեջանական պետականության համար, որը գործնականում զուրկ է որևէ պատմաքաղաքական ավանդույթից և պատմաքաղաքակրթական հիմքից: Ադրբեջանի համար իրավիճակից ելքը եղել է հիմքում «հաղթանակի ձգտումը» դնելը՝ փորձելով ժամանակի ընթացքում դրանով փոխարինել կայացած փաստ պարտությունը:

Խոշոր հաշվով, Արցախյան հարցում Ադրբեջանը լուծում է հենց այդ գլոբալ խնդիրը, և այդ իմաստով Ադրբեջանը ռազմական հաղթանակի ձգտումը իր պետական քաղաքականության հիմքում պահելու է այնքան, քանի դեռ կա իր պետականությունը, և քանի դեռ դրա հիմքում պարտությունը չի փոխարինվել կայացած հաղթանակի փաստով: Սա է Բաքվի գլխավոր խնդիրը և ռազմավարության առանցքը, ըստ այդմ՝ հայկական պատկերացումները, գիտակցությունը, անելիքները, մոտեցումները պետք է կառուցվեն հենց դա հաշվի առնելով:

Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու «ամբողջի» հանդեպ հավակնությունից, ընդհուպ ռազմատենչ հավակնությունից՝ անկախ պահի հռետորաբանությունից, որովհետև հրաժարվել դրանից Բաքվի համար այլևս նշանակելու է հրաժարվել պետականությունից:

Ըստ այդմ՝ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ «հաղթանակի ձգտումը» Ադրբեջանը կարողանա վերածել հաղթանակի: Այդ խնդիրը նախորդ քառորդ դարում Հայաստանը լուծել է նվազագույն, ընդհուպ վտանգավոր աստիճանի նվազագույն արդյունավետությամբ:

2018-ի ապրիլից հետո Հայաստանը անցել է այդ խնդրի լուծման առավել համարժեք և արդյունավետության ավելի մեծ գործակից ու հեռանկար ունեցող տրամաբանության և ռեժիմի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին