Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է․ նրա վիճակը ծանր է. «Հրապարակ»

13 Ապրիլ, 2019 09:48
Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է․ նրա վիճակը ծանր է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, և ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետև «վիճակը ծանր է, և որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով հիվանդ մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, նրան տեսակցել թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ, թույլտվություն ստանան տեսակցելու։

Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան: Ի դեպ,  «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»,-գրում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին