Կարևոր իրադարձություններ

Ոչխարներից հետո գյուղմթերք. նոր ընկերություն, որի անունը դեռ հայտնի չէ. «Շաբաթ»

13 Ապրիլ, 2019 09:35
Ոչխարներից հետո գյուղմթերք. նոր ընկերություն, որի անունը դեռ հայտնի չէ. «Շաբաթ»

Օրեր առաջ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ "ՍՊԱՅԿԱ" ընկերությանը գալիս է փոխարինելու նոր ընկերություն:

 Խոսքը Արամ Զավենի Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսայի՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, ով ՖԲ իր էջում գրառում կատարելով՝ հայտարարեց նոր ընկերության ստեղծման մասին:

Գործարարը բացառիկ մանրամասներ հայտնեց shabat.am-ին: Մասնավորապես, խոսելով առաջիկայում ընկերության գործունեության մասին՝ նա հայտնեց, որ հիմնական գործընկերները ռուսաստանյան հայտնի բիզնես շրջանակներն են:

Մեր թղթակցի հարցին՝ թե ու՞մ մասին է  խոսքը, Գրիգոր-Տեր Ղազարյանը նշեց, որ խոսքը ռուսաստանյան հայտնի ընկերությունների և սուպերմարկետների մասին է՝ օրինակ, "Մագնիտ", "Պիտյորոչկա" և ուրիշներ: Ըստ նրա՝ ընկերությունը ունի պայմանագրեր և պայմանավորվածություններ ՌԴ մոտ 5000-10000 խոշորագույն սուպերմարկետների ցանցերի հետ:

Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը նշեց, որ պատրաստվում են բարձր կարգի ծառայություններ մատուցել և հեշտացնել գյուղացիների հոգսը: Նրանք գումար են տրամադրելու գյուղացուն՝ իրենց գյուղմթերքի ծավալները մեծացնելու համար:Սակայն մի պայմանով՝  ստացված գյուղմթերքը պետք է վաճառվի իրենց ընկերությանը:

Գործարարին հարց ուղեցինք նաև այն մասին, թե արդյո՞ք Կոտայքի մարզպետը և փոխմարզպետը աջակցում են Ձեզ, քանի որ նրանք ըստ էության իշխող թիմի անդամներ են, նա ասաց, որ նրանց օգնությունը սկսվել է և սահմանափակվելու է միայն տեղեկատվությամբ առ այն, թե քանի համայնք ունի Կոտայքի մարզը և ինչպես ճիշտ աշխատել գյուղացիների հետ:

Նրա խոսքով՝ ընկերությունը գյուղացիներին տալու է հնարավորություն, որպեսզի իրենց գյուղմթերքը շատ ավելի բարձր գնով վաճառեն և եկամուտ ստանան: Ընկերությունը պատրաստվում է խոշոր արտահանումներ իրականացնել հիմնականում դեպի ՌԴ:

Շաբաթ լրատվականի հարցին՝ թե ե՞րբ է պաշտոնապես հայտարարվելու ընկերության գործունեության մեկնարկի մասին, զրուցակիցն ասաց, որ ընդամենը մի քանի օրից տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որի ընթացքում ընկերության հիմնադիրները կպատասխանեն բոլոր հարցերին:

 Հիշեցնենք, որ սոց. ցանցներում արդեն իսկ հայտնվեցին կարծիքներ, որ այս ընկերության գործունեությունը պայմանավորված է քաղաքական հաշվարկով, մասնավորապես, որ ընկերության սեփականատերերը, որոնցից միայն մեկի անունն է հայտնի, վայելում են իշխանությունների վստահությունը: Հիմնավորման համար հրապարակումների հեղինակները նշում էին, որ այսօր "ՍՊԱՅԿԱ" ընկերությունը ունի լրջագույն խնդիրներ, եթե չասենք կանգնած է ընկերության փակման կամ գործունեության դադարեցման առաջ, և այս իրավիճակից օգտվում է նոր ընկերություն:

 

Լրահոս

Դիտել ավելին