Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբն իր դիրքորոշումն ուղարկել է ՄԻԵԴ

12 Ապրիլ, 2019 22:10
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբն իր դիրքորոշումն ուղարկել է ՄԻԵԴ

Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը ծանոթացել է Կառավարության կողմից ՄԻԵԴ ուղարկված դիրքորոշմանը եւ դրա վերաբերյալ իր պատասխան դիրքորոշումն ուղարկել ՄԻԵԴ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը. «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը, պնդել, որ վերջինիս նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում եւ դաժան վերաբերմունք»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե Կառավարության դիրքորոշումն ինչպիսին էր, պաշտպանն ասաց. «Կառավարության դիրքորոշումը փաստում էր Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ծանրությունը, բայց միեւնույն ժամանակ` նշում, որ պետությունն իր պարտականությունները որպես այդպիսին կատարել է»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին