Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

12 Ապրիլ, 2019 19:07
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,-ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Պարագավայում ՀՀ դեսպան է նշանակվել Էսթերա Մկրտումյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»: 

 

Լրահոս

Դիտել ավելին