Կարևոր իրադարձություններ

Միխայիլ Գորբաչովն առաջադրվել է Ինդոնեզիայի խորհրդարանական ընտրություններում

12 Ապրիլ, 2019 19:01
Միխայիլ Գորբաչովն առաջադրվել է Ինդոնեզիայի խորհրդարանական ընտրություններում

Ինդոնեզացի քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը, որին ծնողներն անվանել են ԽՍՀՄ առաջին նախագահի պատվին, իր թեկնածությունն է առաջադրել Ինդոնեզիայի խորհրդարանական ընտրություններում:

Ինչպես գրում է New Straits Times-ը, 32-ամյա ինդոնեզացու ամբողջական անունն է Միխայիլ Գորբաչով Դոմ: Նախկինում նա զբաղվել է շրջակա միջավայրի ուսումնասիրություններով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործչի ծնողներն այնքան վստահ են եղել, որ իրենց ընտանիքում աղջիկ է լույս աշխարհ գալու, որ տղայի անուն չէին մտածել: Այդ իսկ պատճառով, երբ լույս աշխարհ է եկել նրանց որդին, ծնողները հապշտապ ընտրել են ԽՍՀՄ առաջին նախագահի անունը՝ իրենց ընտրությունն ինքնատիպ համարելով:

«Ես հասկացա, որ պետք է քաղաքականություն մտնեմ իմ բնապահպանական քաղաքականությունը կյանքի կոչելու համար», - շեշտել է ինդոնեզացին:

Խորհրդարանական ընտրություններն ասիական երկրում կանցկացվեն ապրիլի 17-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին