Կարևոր իրադարձություններ

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում ապրիլի 16-ին

12 Ապրիլ, 2019 18:23
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում ապրիլի 16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել ջրանջատման հետ կապված։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հացառատ պոմպակայանում պլանային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ ապրիլի 16-ին ժամը 08։00-22։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին