Կարևոր իրադարձություններ

Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում. Քոչարյան

12 Ապրիլ, 2019 15:06
Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում. Քոչարյան

 Այս մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործով բողոքի քննությանը   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։  

Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից Քոչարյանի պաշտպաների բողոքը մերժելու վերաբերյալ երեկվա որոշումը՝ մեջբերեց երկրորդ նախագահի խոսքերը։

«Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում»,–ասաց նա՝ նկետելով, որ բավարար չէ, որ դատավորը նաեւ լավ իրավաբան լինի.

«Ստեղծված իրավիճակում որպեսզի դատավորը Քոչարյանի գործով կայացնի օբյեկտիվ որոշում, ինքը նաեւ պետք է հերոս լինի»,–ասաց փաստաաբանը։

Ըստ պաշտպանի՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից պաշտպանական կողմի բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում էր։

«Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր։ Մեր փաստարկները բավարար են, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։ Չկա որեւէ կասկած, որ հնարավոր է  պարոն Քոչարյանը կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք։ Նման ենթադրությունը զուրկ է որեւէ  հիմքից»,–ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին