Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության թեման պիտի Թուրքիայի մեջլիսում քննարկենք. Կարո Փայլան

12 Ապրիլ, 2019 13:06
Հայոց ցեղասպանության թեման պիտի Թուրքիայի մեջլիսում քննարկենք. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։

Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի խորհրդարաններից եւ պետք է այն թեման դարձնենք այն երկրում, որտեղ որ այդ մեծ հանցանքը տեղի է ունեցել, այսինքն, Թուրքիայի խորհրդարանում»։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին։

Իսկ ավելի վաղ Իտալիայի  խորհրդարանը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին