Կարևոր իրադարձություններ

Վթար Գորիս քաղաքում. կան տուժածներ

12 Ապրիլ, 2019 12:11
Վթար Գորիս քաղաքում. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 00:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրին կայանած «Mitsubishi Pajero io» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1984 թ.) ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Վ.Ա.-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին