Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

12 Ապրիլ, 2019 11:44
Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Վարչապետը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հարցը հավանաբար կլինի հաջորդ քառօրյայի օրակարգում:

«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»,- նշված է ՀՀ վարչապետի առաջարկության մեջ:

Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը միանալու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին