Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը.տեսանյութ

12 Ապրիլ, 2019 10:56
Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը.տեսանյութ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` սրբազան քահանայապետը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա տեղակալ Ռիեկ Մաչարին, որը դարձել էր ապստամբների առաջնորդը, և երեք փոխնախագահի՝ պահանջելով հարգել հրադադարը, որն իրենք կնքել են:

«Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկեք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Սուդանցի առաջնորդները տպավորվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, ծնկի է իջել օգնականի օգնությամբ՝ համբուրելու իրենց կոշիկները:

Հիշեցնենք, որ երեկ Սուդանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի արդյունքում պաշտոնանկ արեցին երկրի նախագահին և ցրվեց խորհրդարանը: Սուդանում  սկսվել է քաղաքացիական պատերազմ, քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն են ունենում նաև զինվորականները: Միջազգային մամուլն անդրադաձել է այդ իրադարձություններում՝ այն որակելով նաև որպես ռազմական հեղաշրջում: Հատկանշական է, որ երեկ Վատիկանում Հռոմի պապը ընդունելով Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդներին, համբուրել է նրանց ոտքերը՝ խնդրելով, որ երկրում դադարեցվի քաղաքացիական պատերազմը:

 

Լրահոս

Դիտել ավելին