Կարևոր իրադարձություններ

Եկամուտների հանրագումարը 2018 թ. կազմել է 9 242 525 ՀՀ դրամ. Ֆելիքս Ցոլակյանի հայտարարագիրը. «Փաստ»

12 Ապրիլ, 2019 10:02
Եկամուտների հանրագումարը 2018 թ. կազմել է 9 242 525 ՀՀ դրամ. Ֆելիքս Ցոլակյանի հայտարարագիրը. «Փաստ»

«Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:

Անշարժ և շարժական գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 14 000 000 ՀՀ դրամ: 2018 թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցի չափը կազմել է 13 000 000 ՀՀ դրամ:

Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 242 525 ՀՀ դրամ: Նշված եկամտից 4 777 490 ՀՀ դրամը և 1 379 475 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:

Նշված եկամտի հանրագումարի 3 085 560 ՀՀ դրամն էլ գոյացել է կենսաթոշակից: Նշենք, որ Ֆ. Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին