Կարևոր իրադարձություններ

Մասնատում է. Արթուր Դավթյանի արածը ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին․«Ժողովուրդ»

12 Ապրիլ, 2019 09:05
Մասնատում է. Արթուր Դավթյանի արածը ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելու պատասխանատվությունը մասնատել:

Նա հանդիպել է դատախազության համակարգի աշխատակիցներին՝ վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին, եւ առաջարկել է` «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրականը ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները:

Սա ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. երբ 6 հոգանոց բանտախցում մեկին սպանում են, մյուս 5-ն իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնելը, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի իրական մարդասպանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին