Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի առաջարկին

11 Ապրիլ, 2019 23:22
Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ստրասբուրգում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանություն և սպառնալիքներ օգտագործելուց:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը խորհուրդ է տվել Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին:  

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին շեշտել է Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու պահանջի մասին՝ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հինգշաբթի ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից», և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչին:  

 

Լրահոս

Դիտել ավելին