Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում ոչ թե հանգստանում է, այլ բուժվում

11 Ապրիլ, 2019 22:50
Հեղինակ՝ Միհրան Պողոսյան
Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում ոչ թե հանգստանում է, այլ բուժվում

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ այսօր նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայրը Եվրոպայում է գտնվում հանգստանալու նպատակով. «Ալեքսանդր Սարգսյանի Հայաստանից բացակայելու վերաբերյալ պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ»: Ալեքսանդր Սարգսյանը երկիրը լքել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության թույլտվությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին