Կարևոր իրադարձություններ

Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման սենյակը փոքր էր. Փաշինյանը դուրս եկավ

11 Ապրիլ, 2019 19:25
Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման սենյակը փոքր էր. Փաշինյանը դուրս եկավ

«Իմ պատկերացումները երկրում մի շարք ոլորտներում տիրող իրավիճակի մասին շատ ավելի լավ էին, քան իրականում կա»,- այս մասին այսօր Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Վարչապետը, սակայն, շեշտել է, որ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը պատկերացնում էր։

«Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մենք ասում ենք նույն բանաձեւը, ինչ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույնը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում՝ քաջալերելով անհատական ջանքը, մարդուն օգնել, որ իր ուժերին հավատա, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը»,–նշեց նա։

Փաշինյանը փաստեց՝ Հայաստանում այսօր չի կարող որեւէ մեկն ասել, որ ուզում է գործ անել, իրեն թույլ չեն տալիս. «Բացառվում է այդպիսի բան։ Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են, երբ որ բռնեցինք  այդպես վարվողներին, դրանց հետ գիտեք, թե ինչ կլինի»։

Վարչապետը անդրադառնալով այն քննադատություններին, թե կառավարությունը տնտեսական ոլորտում հաջողություններ չունի,  ասաց. «Աշխարհի պատմության մեջ չեք տեսնի 2-րդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։ Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին