Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի արձագանքը Մակրոնի՝ ցեղասպանության հետ կապված որոշմանը

11 Ապրիլ, 2019 19:01
Թուրքիայի արձագանքը Մակրոնի՝ ցեղասպանության հետ կապված որոշմանը

Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին հրամանագրի ստորագրմանը:   

«Նախագահ Մակրոնի հրամանագիրն «ապրիլի 24-ի» մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական խորհրդի որոշումների կոպիտ խախտում է: Մակրոնը փորձում է կատարել իր խոստումները, որոնք տվել է հայ համայնքին նախընտրական արշավի ժամանակ: Նախ նա պետք է պարզաբանի սեփական պատմության մութ էջերը», - գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Twitter-ում:

Ինչպես նշում է Rusarminfo-ն, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր հայտարարելու որոշման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս հայտարարել էր փետրվարին:

Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես անմեղ զոհերի հիշատակի օր: Ոգեկոչման միջոցառումներ են իրականացվելու Փարիզում:

 

Լրահոս

Դիտել ավելին