Կարևոր իրադարձություններ

Հզոր և ուժեղ առաջնորդները մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում․Շարմազանով

11 Ապրիլ, 2019 18:37
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Հզոր և ուժեղ առաջնորդները մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում․Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անդունդը,որ բաժանում է Նիկոլին' Նապոլեոնից

Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը անակնկալ ստուգայցի է գնում զինվորներին։
Ստուգայցի ժամանակ ֆրանսիացի զինվորներից մեկը քնած է լինում։
Նապոլեոնը չի արթնացնում և չի բղավում զինվորի վրա։
Նա հանգիստ վերցնում է նրա զենքն ու զինվորի փոխարեն կատարում նրա պարտականությունը' մինչև քնած զինվորն արթնանա։

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը խայտառակ ներկայացում սարքեց և աջ ու ձախ սկսեց բղավել աշխատակիցներից մեկի վրա։

Տհաճ տեսարան էր։

Այստեղ են ասել.
Հզոր և ուժեղ առաջնորդները' մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում»։

 

Լրահոս

Դիտել ավելին