Կարևոր իրադարձություններ

Ես հայաստանամետ գործիչ եմ. Փաշինյանը՝ ռուսամետ-եվրոպամետ բաժանման մասին

11 Ապրիլ, 2019 17:37
Ես հայաստանամետ գործիչ եմ. Փաշինյանը՝ ռուսամետ-եվրոպամետ բաժանման մասին

Ես դեռ ընդդիմադիր եղած ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանում կամ ընդհանրապես որեւէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր ու գործիչներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ, կարծում եմ՝ ֆրանսիացիները պետք է լինեն ֆրանսամետ, ռուսները՝ ռուսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ:

Հայաստանամետ լինելը նշանակում է, որ մեզ մոտ պետք է մեր կառուցողական հարաբերությունները  կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ եւ պետք է փորձենք լուծել, կարգավորել հարաբերությունները բոլոր մեր հարեւանների հետ»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին